![]()
Այսօր տեղի ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընթերցեց նախ ինքնաբացարկ հայտնած պատգամավորության թեկնածուների անուները, այնուհետև հերթականությամբ, անուն առ անուն ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքից պատգամավորական մանդատ ստացած թեկնածուների անունները։
«Հայաստան» դաշինքի պատգամավորներն են․
- Սաղաթելյան Իշխան Վաչիկի
- Գրիգորյան Աննա Արամի
- Խաչատրյան Սևակ Սասունի
- Խաչատրյան Արթուր Լեվոնի
- Վարդանյան Քրիստինե Մարտինի
- Վարդանյան Աղվան Արշավիրի
- Մանուկյան Գեղամ Ազատի
- Խամոյան Ագնեսա Պողոսի
- Քոչարյան Լևոն Ռոբերտի
- Սարգսյան Արթուր Լավրենտի
- Գալստյան Լիլիթ Սերյոժայի
- Մանուկյան Մեսրոպ Գևորգի։
ԿԸՀ նախագահը նշեց նաև, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններով ընտրված ԱԺ-ի առաջին նստաշրջանի գումարման օրն է օգոստոսի 2-ը, ժամը՝ 10։00։