Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 15-ին անցկացվեց Անդրանիկ Քասարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի բռնագանձման վերաբերյալ գործի քննությունը։
Նիստի առանցքում այս անգամ դատախազության ֆինանսական հաշվարկներն էին։ Պատասխանող կողմը դատարանին ներկայացրեց նոր գրավոր առարկություններ՝ պնդելով, որ հաշվարկներում առկա են անհամապատասխանություններ, իսկ աշխատանքային Excel ֆայլը չի պարունակում հաշվարկների բանաձևերը, ինչը, ըստ փաստաբանների, անհնար է դարձնում դրանց ամբողջական ստուգումը։
Քասարյանի ներկայացուցիչ Տիգրան Աբգարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև, իրենց գնահատմամբ, մի շարք հակասությունների վրա՝ կապված 2019 թվականի դրամական մուտքերի հաշվարկների, առանձին բանկային գործարքների և հնարավոր կրկնակի հաշվառումների հետ։ Նրանք նշել են, որ այդ հանգամանքները կարող են էական նշանակություն ունենալ գործի քննության համար։
Մանրամասները տեսանյութում։