Էնդի Բերնեմը ընտրվել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ և երկրի նոր վարչապետ է դարձել Էնդի Բերնեմը։

Միացյալ Թագավորության կառավարող ուժի հատուկ համաժողովի ժամանակ այս մասին հայտնել է կուսակցության Ազգային գործադիր կոմիտեի ղեկավար Շաբանա Մահմուդը։

 Քաղաքական գործչի թեկնածությանը կողմ են արտահայտվել 403 լեյբորիստ պատգամավորներից 369-ը, ինչպես նաև կուսակցության հետ կապված բոլոր արհմիությունները։

Leave a Comment