«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը»․ հետահայաց ցուցադրություն «Նարեկացի» արվեստի միությունում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագիրը կրող՝ Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրության բացումը։ 

Հայկազ Խաչատրյանը ավարտել է ՓԹերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, քաղաքական գործիչ էր, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրն է։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի անկախության 35-րդ և Ազգային միացյալ կուսակցության 60-րդ ամյակներին։ 

«Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համադրող Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում ասաց, որ հեղինակի աշխատանքները կրում են դասական արվեստի կնիքը և իր ժամանակի համատեքստում, ցավոք քիչ են ներկայացվել։ Ցուցադրությունը նախաձեռնել են «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանն ու նկարիչ Հայկազ Խաչատրյանի ընտանիքը։ Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 18-ը։

Leave a Comment