
Մեր առողջությունը մեծապես պայմանավորված է այն ընտրությամբ, որ կատարում ենք ամեն օր։ Հենց առողջ սովորություններն են նպաստում հիվանդությունների կանխարգելմանը, կյանքի որակի բարելավմանը և ակտիվ երկարակեցությանը։ ԱՅՍ մասին նշում են առողջապահության նախարարությունից։
Առողջ սովորություններ ձևավորելուն կօգնի հետևյալ փոքր, բայց հետևողական քայլերը.
. Սնվել հավասարակշռված և բազմազան
. Լինել ֆիզիկապես ակտիվ ամեն օր
. Խմել բավարար քանակությամբ ջուր
. Քնել 7–9 ժամ և պահպանել կանոնավոր քնի ռեժիմ
. Կառավարել սթրեսը և ժամանակ հատկացնել հանգստին
. Հրաժարվել ծխախոտից և սահմանափակել ալկոհոլի օգտագործումը
. Պարբերաբար անցնել կանխարգելիչ բժշկական զննումներ:
Առողջ ապրելակերպը նպաստում է՝
– սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, մի շարք ուռուցքային և այլ ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի նվազեցմանը,
– իմունային համակարգի բնականոն գործունեությանը,
– աշխատունակության, կենտրոնացման և հիշողության բարելավմանը,
-հոգեկան բարեկեցության և կյանքի որակի բարձրացմանը,
-առողջ և ակտիվ երկարակեցությանը։
Առողջ սովորությունները մեկ օրվա արդյունք չեն։ Դրանք ձևավորվում են ժամանակի ընթացքում, իսկ յուրաքանչյուր փոքր քայլ կարևոր ներդրում է ձեր վաղվա առողջության համար։