Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը։

Մանուկյանը ձերբակալվել էր այսօր վաղ առավոտյան՝ քրեական վարույթի շրջանակում դատարան ներկայացնելու համար։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Leave a Comment