Ռուսաստանի Պետդուման պատրաստվում է զգալիորեն խստացնել միգրացիոն կանոնները: Փոփոխությունները կտարածվեն նաև ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա: Փորձագետների գնահատմամբ, նորամուծություններից տուժողների թվում կլինեն նաև Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները: Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պարզաբանել է, որ քննարկվում է մի օրենսադրական փաթեթ, որի ընդունման դեպքում զգալիորեն կավելացվի այն վարչական խախտումների ցանկը, որոնց կատարողներին կարող են վտարել երկրից, այսինքն՝ արտաքսել: Մինչ այդ այդպիսի խախտումների ցանկը բաղկացած էր 22 կետից: Այս փոփոխությունների կատարման դեպքում այդ ցուցակը կավելանա և 45 տարբեր խախտման դեպքում կկարողանան օտարերկրացիներին վտարել ՌԴ-ի տարածքից»,-ասել է Երկանյանը:
Մինչ այդ, կարծես արդեն մի քանի անգամ խստացվե՞լ էին միգրոցիոն կանոնները: Ինչպե՞ս այս ամենը կազդի Հայաստանի քաղաքացիների վրա:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: