Առանց որակավորման քննությունների վարելու իրավունքը վերականգնելու նոր կարգավորումը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։ 2020 թվականի հունվարի 1-ն է ընտրվել, քանի որ այդ օրվանից է Հայաստանում ներդրվել բալային միավորների համակարգը։
Այսպես, վարելու իրավունքից զրկված այն անձինք, որոնց զրկման ժամկետն արդեն լրացել է, հուլիսի 6-ից սկսած մեկ տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման-քննական ստորաբաժանում և վերականգնել իրենց վարելու իրավունքը։
Նրանք պետք է վճարեն 50 հազար դրամ պետական տուրք։ Վարելու իրավունքը կվերականգնվի առանց քննությունների, անձի համար կսահմանվի մեկ տարվա փորձաշրջան ու 6 միավոր։