Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայում SOCAR-ի բենզալցակայանին․ ԶԼՄ – armeniatoday.am

Ռուսական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հուլիսի 5-ի երեկոյան հարվածել են Ուկրաինայում գտնվող SOCAR-ի բենզալցակայանին, հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները 

Օբյեկտին Shahed տեսակի երեք անօդաչու սարքի հարվածի հետևանքով վնասվել է լցակայանի վարչական շենքը։

Ընկերության տվյալներով՝ տուժածներ չկան, քանի որ աշխատակիցները հարվածի պահին գտնվել են ապաստարանում։

SOCAR-ը Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունն է, որը գործունեություն է ծավալում նաև Ուկրաինայում՝ SOCAR Energy Ukraine ընկերության միջոցով։

2022 թվականի փետրվարից Ռուսաստանը և Ուկրաինան գտնվում են լայնածավալ ռազմական հակամարտության մեջ։

Leave a Comment