«Հեռանկարն» այսօր հյուընկալել է «Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Ուրսուլա Ֆոն դեր Լայենի՝ Հայաստան այցին։
Որո՞նք էին այցի հիմնական արդյունքներն ու ուղերձները, որքանո՞վ է Եվրոպան վստահելի։ Այս հարցերին է պատասխանել Արեգ Քոչինյանը նաև անդրադարձել հետընտրական զարգացումներին և նորից շրջանառության մեջ հայտնված «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» մասին խոսույթին։
«Լուրջ չէ այս խոսակցությունը։ Սա դասական քաղաքական բլեֆ է, որի նպատակն է հակակշռել մի նարատիվի, որ հայկական իրականության մեջ կա, աշխարհում կա։ Հիմա էլ եմ պնդում, որ դա բլեֆ է»,-նշել է Արեգ Քոչինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։