Ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել հարցերի։ Ֆեն դեր Լայենն իր խոսքում անդադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:

«Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան: Նախ և առաջ՝ ես կուզեի շնորհավորել Ձեզ ընտրական հաղթանակի առիթով: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը: Թավշյա հեղափոխության ոգին, որը Դուք առաջնորդեցիք 2018 թվականին, կենդանի է և բարգավաճում է: Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության և Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության ուղով: Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել: Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ՝ Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում»,-ասել է նա:

Leave a Comment