Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ Ուգո Բրոսը դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆի ամենատարեց մարզիչը, հաղորդում է Squawka-ն։
Կանադայի թիմի դեմ 1/16 եզրափակչին Ուգո Բրոսը մասնակցել է 74 տարեկան 79 օրականում։
Նա գերազանցել է Օսկար Տաբարեսի տարիքային ռեկորդը։ 2018թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Տաբարեսը Ուրուգվայի հավաքականը ղեկավարել է 71 տարեկան և 125 օրականում։
Հարավաֆրիկյան Հանրապետության թիմը 1/16 եզրափակչում Կանադային հավաքականին պարտվել է 0:1 հաշվով և ավարտել պայքարը։