Էրդողանի վարչակազմում արձագանքել են Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմում արձագանքել են Իսրայելի կառավարության կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Բուրհանետին Դուրանը հայտարարել է Իսրայելի երեսպաշտության մասին՝ մեղադրելով հրեական պետության իշխանություններին Գազայում ցեղասպանության և «1915թ. իրադարձությունների թեման որպես քաղաքական զենք օգտագործելու փորձերի մեջ»:

«Իսրայելն առանց աչք թարթելու սպանել է Գազայի տասնյակ հազարավոր անմեղ խաղաղ բնակիչների, այդ թվում ՝ երեխաների, կանանց և ծերերի», — X-ում գրել է Դուրանը։

Leave a Comment