Ադրբեջանից դեպի Հայաստան է մեկնել նավթամթերք տեղափոխող ևս մեկ խմբաքանակ։ Բեռը ներառում է մոտ 1000 տոննա AI-92 բենզին և մոտ 500 տոննա դիզելային վառելիք։
«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բալաջարի կայարանից Բոյուկ-Քյասիկ կայարանի ուղղությամբ մեկնել է 26 վագոն վառելիքով բեռնված գնացք՝ 18 վագոն AI-92 բենզին (971 տոննա) և 8 վագոն դիզելային վառելիք (467 տոննա):
Առաքումն իրականացվում է երկաթուղով՝ Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրմամբ։
Ադրբեջանից վառելիքի արտահանման սկզբից ի վեր Հայաստանն արդեն ստացել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ավելի քան 4 հազար տոննա AI-92 և AI-95 բենզին։