Թուրքիայի ՊՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին Զինված ուժերի օրվա առթիվ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը շնորհավորական հասցե է հղել Ադրբեջանին՝ Զինված ուժերի օրվա կապակցությամբ։

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է նախարարության սոցիալական մեդիայի պաշտոնական էջերում։

«Շնորհավորում ենք Ադրբեջանի Զինված ուժերի 108-ամյակի առթիվ։ Ողջունում ենք Ադրբեջանի հերոսական Զինված ուժերին, որոնք օր ու գիշեր ծառայություն են իրականացնում հանուն երկրի կայունության և անվտանգության։ Մենք միշտ միասնական կլինենք Ադրբեջանի հետ», – նշվել է շնորհավորական ուղերձում։

Leave a Comment