ՌԴ-ն Հայաստանից պաշտոնական որոշում է ակնկալում ՀԱՊԿ-ին հետագա մասնակցության վերաբերյալ. Վասիլև

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական որոշում է ակնկալում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հետագա մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Ըստ Վասիլևի՝ Երևանը պետք է որոշի միավորման հետ իր փոխգործակցության ձևաչափը և այդ մասին տեղեկացնի կազմակերպության գործընկերներին:

«Նրանք մնում են կազմակերպության մեջ կամ նախընտրում են մեկ այլ սցենար: Պետք է մեզ տեղեկացնեն այդ մասին»,- ասել է Վասիլևը:

Leave a Comment