Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար

Եվրամիության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը խոսել է Միջին միջանցքում Թուրքիայի դերի մասին։ Նա մասնավորապես նշել է․

«Ես չեմ կարող պատկերացնել ուժեղ Միջին միջանցք և այս բոլոր թվային, էներգետիկ և առևտրային հարաբերություններն առանց Թուրքիայի ուժեղ մասնակցության»։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Կոսը նշել է, որ կշարունակեն շփումները Թուրքիայի հետ ու կհանդիպի կհանդիպի թուրք պաշտոնյաների հետ։ Նա նաև նշել է, որ այս ամսվա վերջին կայցելի Անկարա՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի և ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ միասին։

Կոսն ընդգծել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները զարգանում են երկու տարբեր ուղղություններով ու չնայած այս փուլում անդամակցության գործընթացում առաջընթաց չի գրանցվել, կապի օրակարգի հետ կապված դեռ շատ բան կա անելու։

Leave a Comment