Արդյո՞ք Ադրբեջանը կկատարի գլխատված հայերի ժառանգներին հատուցում վճարելու վերաբերյալ Եվրադատարանի վճիռը

Բաքվում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն: Նրան բողոք է ներկայացվել, որը կապված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջերս կայացրած հայանպաստ վճռի հետ: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Անցած շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում կայացրեց վճիռ, որը կապված էր 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանցագործության հետ: Խոսքը մայոր Հայկ Տորոյանի և նրա զինակիցների սպանության ու գլխատման մասին է: Դատարանը հաստատել է այն, որ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և անտեսել է խոշտանգումների արգելքը»,-ասել է Երկանյանը:

Ի՞նչ են այդ կապակցությամբ ասում Բաքվի իշխանությունները: Ի՞նչ հետևանքներ կունենա այս վճիռը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment