Սահմանադրական դատարանը, քննելով «Նոր ուժ» կուսակցության դիմումը, որոշել է, որ ՍԴ երկու դատավորները՝ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, չեն կարող մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությանը: Որոշումները հրապարակել է Սահմանադրական դատարանը:
«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ վերոնշյալ դատավորների մասնակցությունը ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմումին առնչվող գործի քննությանը անհնարին է, քանի որ դատավորները կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»,-նշված է Արտակ Զեյնալյանին և Վլադիմիր Վարդանյանին առնչվող աշխատակարգային որոշումների մեջ: