Հզոր արեգակնային բռնկումներ են տեղի ունեցել․ ինչ է սպասվում

 Երկու հզոր արեգակնային բռնկումներ են տեղի ունեցել։ 

Աստղագետները հայտնաբերել են 2 հզոր M դասի արեգակնային բռնկումներ, հաղորդել է ՌԴ Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

Զեկույցի համաձայն՝ կիրակի օրը գրանցվել են երկու անընդմեջ նշանակալի բռնկումներ՝ M2.6-ում և M6.8-ում։

«Երկու բռնկումներից առնվազն մեկը ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ դեպի տիեզերք, սակայն այն անցել է Երկրի կողքով», – հավելել են գիտնականները։ 

Leave a Comment