Դատարանը փոխեց մեղադրյալ Կարո Օկումուշյանի խափանման միջոց տնային կալանքը վարչական հսկողությամբ

Պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդ Կարո Օկումուշյանի խափանման միջոց տնային կալանքը դատարանը փոխեց վարչական հսկողության և բացակայելու արգելքի։

Այն ուժի մեջ կմտնի հունիսի 25-ից` տնային կալանքի ժամկետը լրանալուն պես:

Օկումուշյանին արգելվեց շփվել գործով մյուս մեղադրյալների հետ:

Վերացվեց նաև սահմանված գրավը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին դատարանը փոխել էր «Սրբազան պայքարի» գործով ամբաստանյալ Օկումուշյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և սահմանելով 1,5 մլն դրամ գրավ։ Դատարանը հաշվի էր առել Օկումուշյանի երկու անչափահաս երեխաների առկայությունը:

Leave a Comment