
Վարչապետ Նկոլ Փաշաինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից սպառնաց ընդդիմության լիդերներին, մասնավորապես, խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան»-ի առաջանորդ Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին և Ազգային ժողովից դուրս մնացած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Կրկին պնդելով, որ նրանք ընտրակաշառքով են ավելի քան 500 հազար ձայն հավաքել, Փաշինյանը հորդորեց՝ ովքեր դեմ են իր այս մոտեցմանը, թող դուրս գան փողոց:
«Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, պետք է ջախջախվեն իրենց բնում, քանի վարչապետ եմ, հասցեական ջախջախելու եմ դրանց, դրանց հասեցական ջախջախելու եմ: Էն քաղաքացիները, ովքեր էս գծի հետ համաձայն չեն, ես կոչ եմ անում հեղափոխություն ունենալ Հայաստանում, և փոխել կառավարությունը: 24 թվին ոնց ասեցի՝ Ղարաբաղի շարժումը չի շարունակվելու, ով համաձայն չի, կոչ եմ անում դուրս գալ փողոց: Էս պրոցեսը ուրիշ միջոցներով կանգնեցնելու հնարավորություն չկա», – հայտարարեց Փաշինյանը: