Ռուսաստանի ուժեղ ճնշումը և տնտեսական հարկադրանքը չազդեցին Հայաստանում քվեարկության վրա. Կալաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ամփոփել է Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ նա նշել է.

«Հայաստան. անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղերձ հղեցին. հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին: Ռուսաստանի ուժեղ ճնշումը և տնտեսական հարկադրանքը չազդեցին քվեարկության վրա: Նախարարները քննարկեցին, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կալասը:

 

Leave a Comment