Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին


Հունիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին։


 


ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, իսկ պատվիրակության անդամները իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման հնարավորության համար։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծվել է առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։


 


Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ մտքեր փոխանակելով տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։



 


 

Leave a Comment