Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։

«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա շատ կարևոր ասպեկտ է տարածաշրջանում խաղաղության համար», – Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆիդանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment