Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական KNDS և Airbus ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«Այսօր Փարիզում հանդիպել եմ ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։