Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՌԴ-ին՝ Ազգային տոնի առթիվ

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ.

«Շնորհավորում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին և Ռուսաստանի քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք»,-ասված է X-ի միկրոբլոգում հրապարակված ուղերձում։

Leave a Comment