Արբելոան բանակցություններ է վարում Պրեմիեր լիգայի ակումբի հետ

Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով։ Այս մասին հայտնում է Diario SPORT-ը։

​Աղբյուրի համաձայն` լոնդոնյան ակումբը նոր մասնագետ է փնտրում Մարկու Սիլվայի հեռանալուց հետո, ով արդեն պաշտոնապես ստանձնել է Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

եվրոպական ֆուտբոլում ստեղծվել է մարզչական փոփոխությունների հետաքրքիր եռանկյունի․ Մարկու Սիլվան պորտուգալական ակումբում փոխարինել է Ժոզե Մոուրինյուին, պորտուգալացի մասնագետն էլ իր հերթին գլխավորել է «Ռեալը»՝ այս ակումբի ղեկին փոխարինելով հենց Ալվարո Արբելոային։

Leave a Comment