Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չունենք. Տիգրան Ավինյան

Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չունենք. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակներում 45 տրոլեյբուսների 30% կանխավճարը տրվել է նախորդ տարի։

«Իսկ 70%-ն արդեն ֆինանսավորվել է 2026 թվականին, և այս տրոլեյբուսներն արդեն իսկ Երևան քաղաքում երթևեկում են, և, կարծում եմ, արդեն օգտվում են, և նաև բազմաթիվ շնորհակալական խոսքեր ենք ստացել, և շատ ուրախ ենք, որ տրոլեյբուսային այս ցանցի արդիականացումը, կարելի է ասել, ամբողջացրել ենք»,- շեշտել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ Երևան քաղաքում այլևս չկան շատ հին տրանսպորտային միջոցներ։

«Երևան քաղաքում մենք փոխարինել ենք բոլոր հին «Գազել»-ները, գնել ենք 749 նոր ավտոբուս և 75 ամբողջովին նոր տրոլեյբուս, որոնք փոխարինել են մեր ամբողջ հին տրոլեյբուսային ցանցը։ Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չունենք»,- ընդգծել է նա։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment