ԱՄՆ–ի հետ հուշագրի տեքստը գործնականում համաձայնեցված է. Իրանի ԱԳՆ




 

Sputnik. Բաղայիի հայտարարությունից հետևում է, որ փաստաթղթի հիմնական ձևակերպումներն արդեն հաստատված են։


 


ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է հիմնական կետերով, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքերը մեջբերում է Press TV հեռուստաալիքը։


 


«Ինչ վերաբերում է ձևակերպումներին, ապա հիմնական կետերով տեքստը գործնականում համաձայնեցված է։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ–ի հակասական դիրքորոշումը միշտ խափանումներ է առաջացրել այս գործընթացում», – հայտարարել է Բաղային։


 


Ընդ որում, իրանցի դիվանագետը նշել է գործընթացի ձգձգման պատճառը։ Նա հավելել է, որ ամերիկացի պաշտոնյաները բազմիցս փոխել են դիրքորոշումները, անիրատեսական նոր պահանջներ են առաջադրել և նույնիսկ ռազմական հարձակումներ են գործել բանակցությունների ընթացքում:


 


Ավելի վաղ ԱՄՆնախագահ ԴոնալդԹրամփըհնարավոր էր համարել, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել Եվրոպայում մոտակա հանգստյան օրերին:


 


Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկինսրվեցայն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ է դարձել վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ արձակել է 49 Tomahawk թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար:


 


 


 


 



 


 

Leave a Comment