Հեծելարշաւ. Ֆետերասիոնի Բաժակի Արդիւնքները – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնը տարեշրջանի բացումը կատարեց կազմակերպելով Թանիոս Միրի անուան ֆետերասիոնի բաժակի մրցաշարքը:

Թանիոս Միր տարիներով գլխաւորած էր հեծելարշաւի ֆետերասիոնը եւ իր հետքը ձգած այս մարզաձեւի զարգացման մէջ:

Մրցումին ազդանշանը տրուեցաւ կիրակի, 7 յունիսի առաւօտեան ժամը 8:00-էն, Տըպպայէի «Մարինա» ծովեզերեայ ճամբուն վրայ էլիթ եւ մասթըրզ (12 շրջան) բաժանմունքներով, եւ ժամը 10:00-էն սկսեալ աղջկանց (8 շրջան) եւ երիտասարդներու (8 շրջան) բաժանմունքներով, որոնց մասնակցեցան 80 մարզիկներ ֆետերասիոնին մաս կազմող ակումբներէն, ինչպէս նաեւ իրենց մասնակցութիւնը բերին բանակին եւ ներքին ապահովութեան ուժերուն մաս կազմող մարզիկներ:

Ստորեւ` արդիւնքները.

ԷԼԻԹ

1.- Ապտել Ազիզ (Մանեհ (ՀՄԸՄ Պէյրութ) 1 ժամ 56′ 48″.545
2.- Ռոյ Ռուքոզ (ՀՄԸՄ Պէյրութ) 1 ժամ 56′ 50″.109
3.- Նաֆեզ Քամալէտտին (Ղազալ ակումբ) 1 ժամ 56′ 50″.112

ՄԱՍԹԸՐԶ

1.- Ժորժ Իսքանտար (ներքին ապահովութեան ուժեր) 1 ժամ 37′ 04″.724
2.- Ֆատի Միր (Ռայզ Էնտ Ռէյզ) 1 ժամ 37′ 04″.897
3.- Յակոբ Քէշիշեան (ՀՄԸՄ Այնճար) 1 ժամ 37′ 06″.976

ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Թամարա Զէյն (ՀՄԸՄ Պուրճ Համուտ) 1 ժամ 10′ 03″.238
2.- Ռամոնա Խալիֆէ (Լիբանանի հեծելարշաւի ակումբ) 1 ժամ 10′ 26″.009
3.- Լիտսի Նատեր (Ղազալ ակումբ) 1 ժամ 17′ 03″.918

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

1.- Պշարա Հաժ (ՀՄԸՄ Անթիլիաս)
2.- Ահմետ Մաշմուշի (Ռայզ Էնտ Ռէյզ)
3.- Ռուբէն Թենքերեան (Ռայզ Էնտ Ռէյզ)

 

 

Leave a Comment