Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդություն՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ. Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

«Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդություն՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունությանը և համագործակցությանը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Leave a Comment