Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ։

Ադրբեջանական լրատվամիւջոցների փոխանցմամբ՝ Հայաստան կուղարկվի պարարտանյութով լի երկու վագոն և ցորենով լի երկու վագոն։

Գնացքը կմեկնի ժամը 14:00-ին «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից: Այնուհետև այն կշարժվի Բոյուկ-Քյասիկ կայարանով դեպի Վրաստան, որտեղից էլ կուղևորվի Հայաստան:

 

Leave a Comment