Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Մոսկվա է կանչել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության՝ այս քայլը պայմանավորված է Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների վերջին քայլերով։ Մոսկվան ընդգծում է, որ Երևանի այդ քայլերը վնասում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում երկու երկրների միջև առկա փոխգործակցությանը։

Leave a Comment