Իսրայելի օդային հարվածները Լիբանանի հարավում 11 մարդու կյանք են խլել. կան վիրավորներ


Միջազգային


Հարավային Լիբանանում Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ, վիրավորվել՝ ութը։

Mehr լրատվական գործակալությանը հղում անելով՝ հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Տեղեկատվության համաձայն՝ հարավային Լիբանանի Մարուֆ, Աբբասիա և Թեյր Դաբբա գյուղերի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ փրկարար։

Նշվել է նաև, որ Իսրայելը երկու ավիահարված է հասցրել Քալավիա և Թուլին գյուղերին, իսկ Ան-Նաբաթիա շրջանի Հարուֆ գյուղը ենթարկվել է հրետանային կրակի։


Leave a Comment