Ավելի լավ է մականուն ունենաս, քան ծածկանուն․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) – Live News

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Ապարանում է, նրան դիմավորում են բարձր տրամադրությամբ։

Քաղաքացիների հետ շփումից հետո Ծառուկյանը կարճ պատասխանում է լրագրողների հարցերին։

Անդրադառնալով ՔՊ-ականների կողմից իրեն մականունով դիմելուն՝  Ծառուկյանն ասաց․«Կարող եմ ասել, որ ցանկացած երևացող, աշխույժ մարդ մականուն ունի։ Ավելի լավ է մականուն ունենաս, քան ծածկանուն։ Իմ մականունի հետ կապված, ես աշխույժ երիտասարդ եմ եղել, հարցրել են մարդիկ՝ ո՞վ է այս երիտասարդը։ Ասել են՝ դոդենց Գագոն։ Իմ ցեղում մարդիկ մեծ՝ դոդի ամաններով են հաց կերել, այդպես մնացել է։ Հիմա մարդիկ ինձ թագավոր էլ են ասում, ինչո՞ւ այդպես չեն դիմում»։

Լրագրողը հետաքրքրվեց Ծառուկյանի որձ առյուծի որպիսությամբ։

«Որձ առյուծը շատ հպարտ է, վայելում է իր հանգիստը։ Նա հանգիստ, պարկեշտ նստած է իր տեղը, ծանրակշիռ, որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։  Միշտ ուժեղ մարդը հանգիստ է լինում, մինչև չբզբզեն, քայլ չի կատարում»։

Մանրամանսերը՝ տեսանյութում

Leave a Comment