Այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարոկ Ռուբիոն նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստան կատարած այցից:

«Անցյալ գիշեր իմ այցելած վայրերից մեկը Հայաստանն էր, որտեղ նախաստորագրեցի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի պայմանագիրը: Սա այն խաղաղության գործարքի առանցքային հենասյունն է, որին Դուք կարողացաք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բացի այդ, մենք Հայաստանի հետ ստորագրեցինք նաև կրիտիկական օգտակար հանածոների մասին փոխըմբռնման հուշագիր և ռազմավարական ներգրավվածության ևս մեկ հուշագիր: Այսպիսով, սա պարզապես հիշեցում է ևս մեկ պատերազմի մասին, որը Դուք օգնեցիք կարգավորել, պարոն նախագահ: Իսկ այժմ մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում, որոնք իսկապես լճացած էին շատ երկար ժամանակ: Այնպես որ, այդ ճակատում ևս մենք լավ ենք առաջ գնում»,-նշել է նա:

Leave a Comment