«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 19-26-ը (2026թ․):
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ մայիսի 19-ին, 22-ին և 26-ին,
- Նոր Նորքում՝ մայիսի 22-ին,
- Արաբկիրում` մայիսի 21-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ մայիսի 19-ին, 21-ին և 26-ին,
- Արաբկիրում՝ մայիսի 19-21-ը և 25-26-ը
- Նոր Նորքում` մայիսի 19-ին, 21-ին, 24-ին և 26-ին
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։