Հնդկաստանից Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Մարկո Ռուբիոն Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այնուհետև Մարկո Ռուբիոն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։ Պետքարտուղարությունը հուշագրի բովանդակությունը չի բացահայտել։ Ապա ծրագրված է փաստաթղթերի ստորագրում, որից հետո Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Այնուհետը կունենա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: