Հայկական Տիգրանաշենը Google Maps-ը փոխել է ադրբեջանական անունով • Tribune.am

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը փոխել է ադրբեջանական անունով և ցույց է տալիս որպես Ադրբեջան: Գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Եթե լավ չպատկերացրեցիք` ՀՀ Արարատի մարզի տարածը Google-ը ճանաչում է որպես Ադրբեջան:

Ու սա կարող է փոփոխված լինել միայն համապատասխան պետական կառույցներից ստացված տվյալների արդյունքում:

Դե եթե ունես «ղեկավար» ով հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական անունով ուրեմն այդ պայմանավորվածություններն արդեն կան, ուղղակի հասարակությանը չեն ասում, որ քվե չկորցնեն ու էլի փաստի առաջ կանգնեցնեն ու ասեն, եթե չտանք պատերազմ կլինի:

Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք ինչ է լինելու քպ-ի վերարտադրվելուց հետո:

Իսկ իրականում նոր տարածք չհանձնելու ճանպարհն իշխանափոխությունն է»:

Leave a Comment