Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրանը, այո՛, մենք նույնպես քննարկել ենք դա թեյի սեղանի շուրջ», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Պուտինի Չինաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է Իրանում ստեղծված իրավիճակը։

Ռուսաստանի առաջնորդը պաշտոնական այցով Չինաստանում էր մայիսի 19-20-ը։

Leave a Comment