Կիբեռհանցագործներ՝ պետական մարմինների անունով․ ՆԳՆ-ն հորդորում է զգոն լինել

Արտասահմանյան հեռախոսահամարներով քաղաքացիներին մասսայական կերպով հաղորդագրություններ են ուղարկվում՝ ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից։

Հաղորդագրություններում առաջարկվում է կատարել տարբեր գործողություններ կամ անցնել կասկածելի հղումներով։

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հորդորում է անտեսել նման հաղորդագրությունները, չբացել հղումները և որևէ անձնական տվյալ չտրամադրել։

Կասկածելի դեպքերի դեպքում դիմեք իրավապահ մարմիններին։

Leave a Comment