Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու գործով ևս մեկ մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ընդհանուր առմամբ գործով արդեն կա 11 մեղադրյալ, որոնցից 6-ը կալանավորվել է, իսկ 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները խոչընդոտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը՝ փակելով նրանց ճանապարհը։
Լոռու մարզում ՔՊ-ի քարոզարշավն այդ օրը ղեկավարում էր արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։