Հայաստանն օր օրի ավելի ու ավելի է մոտենում ԵՄ-ին. Միրզոյան

Հայաստանն օր օրի ավելի ու ավելի է մոտենում ԵՄ-ին: Այս մասին խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«Հայաստանն օր օրի ավելի ու ավելի է մոտենում ԵՄ-ին։ Դրա համար կան բոլոր հնարավորությունները, դրա համար կա թիվ մեկ նախադրյալը՝ Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունները, որոնք արտահայտվել են, օրինակ, անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որն, ի վերջո, վերածվեց Ազգային ժողովում ընդունված օրենքի»,-ասաց Միրզոյանը:

Նա նկատի ուներ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։

 

Leave a Comment