Քրեական վարույթում բջջային հեռախոսների առգրավման իրավաչափության և սեփականության իրավունքի պաշտպանության հիմնախնդիրները

Սովորաբար անձը ձերբակալվելուց անմիջապես հետո ենթարկվում է անձնական խուզարկության, որի ընթացքում առգրավվում են նրա մոտ գտնվող իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսները։ Ժամանակակից պայմաններում բջջային հեռախոսը վաղուց դադարել է միայն հաղորդակցման միջոց լինելուց։ Այն հաճախ հանդիսանում է անձի աշխատանքային գործիքը, պարունակում է անձնական բնույթի զգայուն տեղեկություններ, բանկային հավելվածներ, անձնական նամակագրություն, լուսանկարներ և այլ տվյալներ, որոնք անմիջականորեն առնչվում են անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին։

Թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «Պողոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Դավիթ Ավանեսյանի հետ։

Leave a Comment