ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած բանավեճի տեսանյութը՝ այն կապելով Երևան կատարած Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու այցերի հետ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց՝ «եվրոպական արժեքներն» ակնհայտ են»,- գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր տեսանյութ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում վիճաբանության էր բռնվել մի քաղաքացու հետ՝ ասելով. «Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը, բոլորիդ կզացնելու եմ: Եթե դու Ռոբն ես, Ռոբին, Սերժին, կալուգացուն կզացնելու եմ»: