Էջմիածնում վեճի ընթացքում վնասվածքներ ստացած պատանին Մանվել Գրիգորյանի թոռն է․ ԶԼՄ

Էջմիածնում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկը գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանն է, հայտնել է Armlur.am-ը։ Ըստ թերթի նա հիվանդանոցում է և նրան վնասվածքներ են հասցրել։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ միջադեպի հետևանքով կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա պատանի։ Նշվում է, որ ահազանգն ստացվել է մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին։

Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։

«Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment