Սնանկության ինստիտուտը կարևոր դեր ունի տնտեսական և քաղաքացիաիրավական հարաբերություններում՝ ապահովելով պարտատերերի իրավունքների պաշտպանությունը և հնարավորություն տալով ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած անձանց կարգավորել իրենց պարտավորությունները։ Միևնույն ժամանակ, վերջին տարիներին հաճախ են բարձրաձայնվում նաև սնանկության ընթացակարգի հնարավոր չարաշահումների վերաբերյալ մտահոգություններ, ինչի կապակցությամբ առաջարկվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք «ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԼՈՈՒ ՖԻՐՄ» փաստաբանական ընկերության փաստաբան էլադա Ղահրամանյանի հետ։