Երաժշտական տարբեր ժանրեր՝ մեկ բեմում։ Երգիչ-երգահան Վահան Արծրունին մայիսի 11-ին հանդիսատեսին կներկայանա հոբելյանական բացառիկ համերգով՝ նշելով ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակը։ Կամերային երաժշտությունից մինչև պրոգրեսիվ ռոք, էլեկտրոնայինից մինչև սիմֆոնիկ և հոգևոր ստեղծագործություններ՝ համերգային երեկոն խոստանում է դառնալ բազմաժանր երաժշտական ճամփորդություն։