Եթե Հայաստանն Ադրբեջանից բենզին և դիզվառելիք ներմուծած չլիներ, հիմա բենզինի գները ՀՀ-ում մի քանի հարյուր դրամով ավելի բարձր կլինեին․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ եթե Հայաստանն Ադրբեջանից բենզին և դիզվառելիք ներմուծած չլիներ, հիմա բենզինի գները Հայաստանում մի քանի հարյուր դրամով ավելի բարձր կլինեին։

Պապոյանն այդ մասին ասել է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված շքերթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Աշխարհի շատ երկրներում բենզինի գինը 2-3 անգամ է թանկացել, իսկ Հայաստանում՝ տոկոսներով, այնպես որ պետք է շարունակենք հնարավորինս ավելի շատ դիվերսիֆիկացիան պահել, որ աշխարհաքաղաքական ցնցումները մեզ վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենան»,-ասել է նա։

 

Leave a Comment